Google My Business -ը գործարկել է նոր՝ Website գործիք, որի միջոցով ծառայության օգտատերերը կարող են իրենց ընկերության համար ստեղծել անվճար կայք-այցեքարտ:
Website գործիքին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ է Google My Business-ում հաստատել ընկերության էջի մուտքի իրավունքը: Կայքի արտաքին տեսքը կարելի է փոփոխել, իսկ բովանդակությունը՝ համալրել, իսկ Google My Business-ում առկա տվյալները և ֆոտոները կօգտագործվեն կայքի ստեղծման համար:
Ընկերության տվյալները փոփոխելիս կայքը ավտոմատ թարմացվում է: Բացի այդ, կայքի տեսքը հարմարեցված է համակարգիչների, պլանշետների և սմարթֆոնների էկրանների համար:
Պատրաստի կայքը կարելի է հրապարակել միանգամից կամ հետո:
Կայքի հասցեն ձևավորվում է հետևյալ կերպ՝ http://name.business.site, որտեղ name-ը նշվում է ընկերության կողմից:
Google My Business -ում կայքի պատրաստման այս անվճար գործիքը հասանելի է “Website” մենյուով:
Այս հնարավորությունը թույլ կտա փոքր ընկերություններին, որոնք չունեն սեփական կայք, հաշված րոպեների ընթացքում ունենալ իրենց կայքը, որը կարելի է ստեղծել և խմբագրել համակարգչից կամ սմարթֆոնից: