Համաձայն SocialInsider-ի վիճակագրության՝ Instagram սոցհարթակի Reels-ը 2022 թվականին ունեցել է միջինում 20,59% հասանելիություն (reach) և 1,95% ներգրավվածություն (engagement): Կարևոր է նշել, որ այս արդյունքները կրկնակի անգամ գերազանցում են նկարներով հրապարակումների նույն ցուցանիշները:
Կարճ տեսանյութերի այս ֆորմատը շատ դեպքերում լավագույն տարբերակն է դարձել հետևորդների թվի ավելացման, հասանելիության մեծացման և էջի դիտումների աճի համար: Reels-երի և Story-ների քանակը հետզհետե ավելանում է՝ մասամբ փոխարինելով ստանդարտ հրապարակումներին:


Վերջին շրջանում մեծացել է Reels-ի գովազդման մասնագետների պահանջարկը. դա է վկայում աշխատանքի հայտարարություններում հաճախակի հանդիպող այս հաստիքը և նույնիսկ հրապարակումների մեկնաբանություններում տեղի-անտեղի հանդիպող Reels-ի ծառայության առաջարկները:

Reels-ի կանոնները
Այժմ Reels-ը ակտիվ գործիք է գրեթե ցանկացած բիզնեսի համար: Հումորային և ինֆորմատիվ տեսակի Reels-երը ունեն համեմատաբար ավելի բարձր դիտողականություն: Նույնիսկ ամենօրյա և կենցաղային իրավիճակներ ներկայացնող Reels-երը կարող են ապահովել մեծ դիտողականություն, եթե տեսանյութը ստեղծելիս պահպանվել են որոշակի կանոններ.
- Տեսանյութերը տեղադրե՛ք նախապես մշակված և կանոնավոր ժամանակացույցով
Նախընտրելի է Reels-երը տեղադրել շաբաթական 2-3 անգամ: Այս դեպքում կարող եք ապահովել դիտողականության և ներգրավվածության ավելի բարձր ցուցանիշներ:
- Հետևե՛ք վիճակագրությանը
Սա հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի նախասիրությունները, միտումները և կատարելագործել Reels-երը:
- Տեղադրե՛ք տեքստեր Reels-երի վրա
Մեծ կարևորություն տվեք ինտրիգային վերնագիր ընտրելուն և տեսանյութի բովանդակությունը տեքստի միջոցով արտահայտելուն: Կարևոր է նաև, որ տեսանյութը անձայն դիտելիս մարդկանց համար պարզ լինի, թե ինչի մասին է տեսանյութը:
- Մոռացե՛ք երկար Reels-երի մասին
Հիշեք, որ երկար վիդեոների համար Instagram-ում լավագույն տարբերակը IGTV-ն է, որը հնարավորություն է տալիս տեղադրել հոլովակներ մինչև 10 րոպե տևողությամբ: Չնայած նրան, որ Reels-ի առավելագույն տևողությունը 90 վայրկյան է, հավանականությունը, որ դրանք կդիտվեն մինչև վերջ քիչ է: Դինամիկ հոլովակների օպտիմալ տևողությունը 5-15 վայրկյան է:
- Օգտագործե՛ք Call-To-Action (СТА)
Reels-երի նկարագրության մեջ CTA-ի (մարքեթինգային գործողության հրահանգի) կիրառումը (կայքերի հղում, կարծիք կամ մեկնաբանություն թողնելու առաջարկ և այլն) կապահովի լսարանի առավել մեծ ներգրավվածություն:
- Մի՛ մոռացեք տեսանյութերի որակի մասին
Սոցցանցերը սովորաբար նվազեցնում են տեսանյութի որակը։ Ի դեպ, դա կարելի է հարթել՝ փոխելով կարգավորումները։ Դուք պետք է անջատեք տվյալների պահպանումը, որը և կբարելավի տեսանյութի որակը:

Ինչ չի կարելի անել Reels-եր ստեղծելիս
Reels-եր հրապարակելիս խորհուրդ է տրվում զերծ մնալ հետևյալից.
- Ջրանիշեր (watermarks)
Անհրաժեշտ են բնօրինակ տեսանյութեր: Խուսափեք ջրանիշեր պարունակող հոլովակներ տեղադելուց և հետամուտ եղեք նույն հոլովակը տարբեր սոցցանցերում տարածելուն:
- Վատ որակ
Ցանկանու՞մ եք տեղադրել հորիզոնական տեսանյութ սև եզրագծերով: Զգուշացնում ենք՝ սա կարող է անարդյունավետ լինել, քանի որ վերջիններս կարող են վիզուալ գրավչություն չունենալ։
- Անկանոն ժամանակացույցով տեղադրվող տեսանյութեր
Facebook-ը և Instagram-ը չեն խրախուսում Reels-երի տեղադրման անկանոն ընթացակարգը՝ այն կարող է վատ անդրադառնալ էջի տեսանելիության վրա:

Ձևանմուշներ Reels-ի համար
Մի րոպեանոց տեսանյութի կրեատիվ խմբագրումը կարող է ժամեր տևել: Նաև ժամանակ է պահանջվում ճիշտ երաժշտություն ընտրելու համար: Բլոգերների կամ սովորական օգտատերերի կյանքը հեշտացնելու համար կան վիդեո շաբլոններ (template-ներ): Շաբլոններում առկա են տարբեր կառուցվածքներ՝ քանի՞ մաս կլինի տեսանյութում, քանի՞ վայրկյան է տևում դրանցից յուրաքանչյուրը, ինչպիսի երաժշտությամբ դրանք լավ տեսք կունենան և ռիթմի մեջ կմտնեն։ Մնում է ընտրել ցանկալի շաբլոնը և ստեղծել ձեր տեսանյութը։

Ինչպես աշխատել Instagram Reels-ի շաբլոնների հետ
- Գնալ դեպի շաբլոններ (templates). Դուք կարող եք դա անել երկու եղանակով.
- Reels ժապավենի (Reels tape) միջոցով: Արդեն իսկ մեկ ուրիշի կողմից օգտագործված ձևանմուշի վրա կարող եք գտնել օգտագործել ձևանմուշը (use template) հրամանը: Այն սեղմելուց հետո հետո կարող եք շարունակել խմբագրումը:

-
- Մյուս եղանակը` էջի վերևի աջ անկյունում գտնվող «+» հրահանգի վրա սեղմելն է: Տեսախցիկը կբացվի խմբագրման գործիքներով, իսկ էկրանի ներքևում՝ տեքստային տող: Շաբլոնն ընտրելու համար տեքստային տողում ընտրեք templates:
- Ձեր առջև կբացվի շաբլոններւ ցանկը: Դուք կարող եք ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրի կառուցվածքը և ընտրել առավել հարմարը:
- Ընտրեք համապատասխան երաժշտություն: Երաժշտությունն այստեղ կարևոր դեր է խաղում, քանի որ այն պետք է համապատասխանի կադրի նախընտրելի տևողությանը: Երբ շաբլոնն արդեն ընտրված է՝ սեղմեք օգտագործել (use):
- Դուք այժմ գտնվում եք կոնկրետ շաբլոնի խմբագրում: Ներքևի գիծը բաղկացած է մի քանի պատուհաններից, որոնք վիդեոյի բաղադրիչ մասերն են: Յուրաքանչյուր պատուհանում դուք պետք է տեղադրեք նախընտրելի հոլովակը: Այն ավտոմատ կերպով կկտրվի, ըստ շաբլոնի սահմանված ժամանակին (վանդակների թվերը վայրկյաններն են, յուրաքանչյուր դրվագի տևողությունը նշված է):

- Ձեր տեսանյութը տեղադրելու համար ընտրեք տեսանյութեր կամ լուսանկարներ ձեր սմարթֆոնից: Կարող եք նաև սեղմել ավելացնել մեդիա ֆայլ (add media file) և պատկերասրահից ընտրեք մի քանի տեսանյութ կամ լուսանկարներ, որոնք ավտոմատ կերպով կհայտնվեն պատուհաններում ըստ ընտրած հերթականության:
Եթե ձեր տեսանյութը տևում է պահանջված ժամանակից ավելի երկար, և դուք ցանկանում եք ընտրել ոչ թե սկիզբի, այլ միջտեղի դրվագներից մեկը, ապա սեղմեք ցանկալի վանդակի վրա: Այդ դրվագը խմբագրելու համար կհայտնվեն համապատասխան գործիքները: Գործողությունը ավարտելու համար սեղմեք ավարտված (done) հրահանգը:
Ցանկության դեպքում կադրերի հաջորդականությունը կարելի է փոփոխել: Դրա համար անհրաժեշտ է երկար սեղմել նախընտրելի պատուհանի վրա, որը արդյունքում կունենաք լողացող ժապավեն, որը և կարող եք տեղադրել ճիշտ տեղում:
- Երբ բոլոր վանդակները լցված են, սեղմեք next հրահանգը: Այժմ դուք կարող եք խմբագրել երաժշտությունը, այն դարձնելով ավելի ցածր կամ բարձր, հավասարեցնելով ձայների մակարդակը հենց տեսանյութում:
- Երբ ձեր Reels-ը պատրաստ է, սեղմեք next հրահանգը: Այժմ մնում է վերնագիրը տեղադրել, ապա ընտրել՝ արդյոք կիսվել ձեր Reel-ով հիմական էջում, նշել մարդկանց կամ գտնվելու վայրը: Այնուհետև սեղմեք կիսվել (share) հրահանգը:
Ձեր Reels-ը հրապարակված է, մնում է սպասել բազմահազար դիտումներտի:
Այսպիսով, Instagram-ում և Facebook-ում հաջողված Reels-եր ստանալու համար կարևոր է առաջնահերթություն տալ ինչպես վիզուալ, այնպես էկ տեքստային կոնտենտին: Գրավիչ Reels-եր ստեղծելու խորհուրդներին հետևելը կարող է զգալիորեն բարձրացնել ձեր էջի տեսանելիությունը և լսարանի ներգրավվածությունը: Այնուամենայնիվ որակյալ և արդյունավետ Reels-երի ստեղծումը պահանջում է որոշակի հմտություններ և ժամանակ, որոնք կարող են հասանելի չլինել մասնավորապես փոքր և միջին բիզնեսներին: Նմանատիպ դեպքերում է շահավետ դառնում ծառայության արտապատվիրումը մասնագիտացված մարքեթինգային ընկերություններին: Dimark-ը SMM ծառայության շրջանակում առաջարկում է բարձրորակ Reels-երի թողարկում, որոնք էականորեն բարձրացնում են բիզնես էջի մարքեթինգային ցուցանիշները: