Ձեր կազմակերպության ապրանքների, ծառայությունների, բրենդի, կայքի առաջխաղացում տարաբնույթ ինտերնետ հարթակներում՝ կայքերում, սոց. ցանցերում, որոնողական համակարգերում

Այժմ Ինտերնետային գովազդը հանդիսանում է գովազդի ամենաարդյունավետ տեսակներից մեկը, քանի որ թույլ է տալիս համեմատաբար ոչ մեծ գովազդային բյուջեով ապահովել թիրախային մեծ աուդիտորիա
Առաջարկում ենք ինտերնետ-գովազդի հետևյալ տեսակները`
- Կոնտեքստային գովազդ Google Ads, Yandex Direct
- Ռեմարքեթինգ (Remarketing by Google)
- Բաններային գովազդ հայկական կայքերում
- Բաններային գովազդ Mail.ru, Odnoklassniki.ru կայքերում
- Գովազդ սոցցանցերում` Facebook, Instagram, LinkedIn, Vkontakte
- Վիդեոգովազդ Youtube.com-ում
Կոնտեքստային գովազդ (Contextual advertising)
Կոնտեքստային գովազդի դեպքում այցելուին ցուցադրվում է գովազդային հայտարարությունը՝ կայքերում՝ այն դեպքում, երբ գովազդի թեման համապատասխանում է կայքի (որում այցելուն գտնվում է) ընդհանուր թեմային, կոնտեքստին որոնողական համակարգերում` Google, Yandex (որում այցելուն փնտրում է), այն դեպքերում, երբ գովազդի թեման համապատասխանում է որոնողական հարցման թեմային (կոնտեքստին)

Ռեմարքեթինգ (Remarketing by Google)
Ռեմարքեթինգը Google Ads կոնտեքստային գովազդի հնարավորություն է: Ռեմարքեթինգի դեպքում գովազդը ցուցադրվում է տարբեր կայքերում միայն այն այցելուներին, որոնք վերջին ամիսներին գոնե մեկ անգամ այցելել են մեր կայքը, սակայն չեն այցելել մեզ անհրաժեշտ գործողության էջը (օրինակ՝ գնում կատարելու կամ գնման հայտի էջը): Կարելի է ասել, որ Ռեմարքեթինգի միջոցով մենք գովազդով «հետապնդում» ենք մեր առաջարկով հետաքրքրված այցելուներին: Ռեմարկետինգի նպատակն է՝ դեպի կայք հետ բերել պոտենցիալ հաճախորդներին:

Բաններային գովազդ հայկական կայքերում
Բաններային գովազդը ցուցադրվում է գովազդային հարթակներ ունեցող կայքերում՝ հիմնականում անիմացիոն բանների տեսքով: «Դիմարկը» համագործակցում է հայկական լրատվական, տեղեկատվական մի շարք կայքերի հետ և առաջարկում է բաններային գովազդ նշված կայքերում, որոնք ունեն մշտապես մեծաքանակ այցելություններ: Բաններային գովազդի դեպքում գնի հաշվարկը կարող է կատարվել ինչպես ժամկետով (ամիսներով), այնպես էլ բանների ցուցադրությունների քանակով:

Գովազդ սոցիալական ցանցում
Այս դեպքում գովազդային հայտարարությունները առաջխաղացվում են Facebook, Instagram, LinkedIn, Vkontakte սոցիալական ցանցերում: Սոցմեդիա գովազդն առանձնանում է թիրախավորման մեծ հնարավորությամբ: Գովազդը կարելի է թիրախավորել ըստ երկրի, տարիքի, սեռի, նախասիրությունների և այլ կարևոր հայտանիշերի: Գովազդը պարունակում է նկար + վերնագիր + տեքստ:

Վիդեո գովազդ Youtube-ում
Առաջարկում ենք արդյունավետ վիդեո-գովազդային արշավներ Youtube.com` ամենապահանջված վիդեոպորտալում:
