
Վեբ նախագծերի իրականացման ընթացքում անգնահատելի է գրագետ և արդյունավետ կառավարման դերը, ավելին՝ հաջողությունը մեծապես կախված է դրանից: Կազմակերպությունների ներկայացուցիչները երբեմն խիստ զբաղվածության պատճառով չեն կարողանում ժամանակ տրամադրել դրան, ինչի հետևանքով տուժում է նախագիծը:
Մենք առաջարկում ենք վեբ նախագծերի կառավարման բարձրակարգ ծառայություն՝ երաշխավորելով՝
- աջակցություն գաղափարի իրագործմանը
- վեբ նախագծի կառավարում սահմանված ժամկետում, ըստ պլանի և առաջնահերթությունների
- արդյունավետ հաղորդակցում պատվիրատուի և տեխնիկական կատարումն իրականացնող թիմի միջև
- առաջարկների ներկայացում՝ միտված վեբ պրոդուկտի / ապրանքի / ծառայության մրցունակության բարձրացմանը, և դրանց քննարկում
- կատարված և կատարվող աշխատանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների ներկայացում