
Առաջարկում ենք հետևյալ տեսակի կայքերի նախագծում և պատրաստում՝
- «Այցեքարտ» կայք
- «Վաճառող» (Landing) էջ
- Բիզնես (կորպորատիվ) կայք
- Բիզնես (կորպորատիվ) կայք՝ կատալոգով
- Ինտերնետ-խանութ
- Լրատվական կայք
- Աշխատանքի որոնման կայք
Կայքը Ձեր կազմակերպության ներկայացուցիչն է համացանցում / առցանց տիրույթում: Այն պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլ նաև լիարժեք կերպով «աշխատի» Ձեզ համար:
Կայքի նախագծում
Կայքի դիզայնի մշակում/ընտրում
Կայքի պատրաստում/ծրագրավորում
Կայքի բովանդակության մշակում
Կայքի տեխնիկական սպասարկում (երաշխիքային և ետերաշխիքային)
Գրագետ և գրավիչ կայքը
- այցելուների մեջ առաջացնում է ձեր ապրանքները կամ ծառայությունները ձեռք բերելու ցանկություն
- արդարացնում է կայքի համար կատարված ներդրումները
- նպաստում է ընկերության ծախսերի կրճատմանը և եկամուտների ավելացմանը
Կայքի պատրաստման ծառայությունը ներառում է նաև՝
- կայքի բովանդակության կառավարման համակարգից (CMS-ից) օգտվելու ուսուցանում ընկերության աշխատակցին
- դիզայնի հարմարեցում բոլոր տեսակի սարքերի (desktop, laptop, tablet, smartphone) էկրաններին ("Responsive" դիզայն)
- կայքի բովանդակության տեղադրում և հրապարակում (պատվիրատուի տրամադրած կամ մեր կողմից մշակած)
- մեկ տարվա տեխնիկական սպասարկում
- դոմենային անվան ձեռքբերման տեխնիկական աշխատանքներ
- արագագործ հոսթինգ
- էլ. փոստ ձեր դոմենում ([email protected])
- կայքի բովանդակության կառավարման համակարգ (CMS - WordPress, 1C-Bitrix, ...)
Մեր առավելությունները

- Վերջնական պատրաստում. կայքի նախագծումից և տեղեկությունների տեղադրումից մինչև կայքի գործարկում և առաջխաղացում:
- Մասնակցում ենք կայքի բովանդակության մշակմանը:
- Տրամադրում ենք անվճար խորհրդատվություն հեռախոսով, էլ. փոստով:
- Աշխատանքները կատարում ենք պայմանագրով սահմանված պլանով և ժամկետում:
- Ապահովում ենք կայքի արագագործություն և անվտանգություն: