Այժմ Google My Business ծառայության օգտվողները կարող են կազմակերպության էջում ավելացնել՝
- մենյու
(օրինակ՝ ռեստորանների, պանդոկների, սրճարանների, սննդի և խմիչքի մատուցման այլ կազմակերպությունների համար) - ծառայության գնացուցակ
(օրինակ՝ ստոմ. կլինիկաների, գեղեցկության կենտրոնների, սպա-կենտրոնների, ավտոծառայությունների, այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար)
Նախկինում Google-ը ցուցադրում էր մենյուն՝ վերցված այլ կայքերից: Դա հանգեցնում էր որոնման արդյունքում հին կամ թերի լրացված տվյալների ցուցադրությանը:
Մենյուի կամ գնացուցակի ավելացման դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
- Հրապարակել միայն ամբողջական, գործող մենյու և գնացուցակ
- Որպես մենյու՝ չտեղադրել հղում դեպի առաքման ծառայության էջը
- Եթե կազմակերպության էջը կառավարում է այլ ընկերություն, ապա վերջինս պետք է մենյուի կամ գնացուցակի տեղադրման համար ստանա ծառայություն մատուցող կազմակերպության համաձայնությունը
Google-ի այս նորամուծության մասին առավել մանրամասն տեղեկություններ հասանելի է Google My Business-ի Տեղեկատվական կենտրոնի կայքում:
Google My Business` Google-ի կողմից ստեղծված անվճար օնլայն ծառայություն է, որը հնարավորություն է տալիս կազմակերպության տեղեկությունները ներկայացնել Google-ի որոնման արդյունքում և Google Maps քարտեզի վրա: