Searchmetrics ընկերությունը հրապարակել է 2016 թ. Google-ում կայքերի (էջերի) դասակարգման վրա ազդող տարբեր գործոններիհետազոտության արդյունքները:
Հետազոտության հիմնական եզրակացություններն են.
- Որոնման տեքստին առավել համապատասխան բովանդակությամբ էջերը զբաղեցնում են 3-րդից մինչև 6-րդ դիրքերը
- Թոփ 20-ից միայն 53% էջերի Title-ում է պարունակվել բանալի բառեր
- Թոփ 10 էջերի համար կայքում անցկացված ժամանակը կազմել է 3:10 րոպե
- Որոնման արդյունքի 1-ին էջի կայքերի համար մերժումների միջին ցուցանիշը 46% է
(մերժումների միջին ցուցանիշ` այցելուների տոկոսային քանակ, որոնք այցելելով տվյալ էջը՝ լքել են կայքը, առանց այդ կայքի այլ էջեր դիտելու) - Թոփ 3 էջերի համար միջին CTR-ը կազմել է 36%
(CTR` քլիկների և ընդհանուր ցուցադրությունների թվերի հարաբերակցությունը) - Թոփ 10 էջերի համարյա կեսն օգտագործում է https
- Բջջայինի համար նախատեսված էջերը բեռնվում են 1 վրկ-ով ավելի արագ, քան համակարգչի տարբերակինը
- Թոփ 100 կայքերից բոլորն էլ առաջարկում են բջջային (mobile-friendly) տարբերակ: Այդ միջակայքից դուրս ցուցանիշը կազմում է 78%
- Կայքերում ավելի շատ են կիրառվել օգտագործման հարմարավետությունը (user experience) բարելավվող կառուցվածքային էլեմենտներ (structured elements) (օրինակ՝ list-եր, bullet points-ներ)
- Սոցիալական ցանցերի գործոնների դերը մնացել է նույնը
- Հետադարձ հղումների (backlinks) կարևորությունը շարունակում է նվազել
Google-ում էջերի դասակարգման հիմնական գործոնները՝ դիագրամներով.