«Интернет-маркетинг и digital-стратегии. Принципы эффективного использования» ուսումնական ձեռնարկ` Ռուսաստանի բուհերի համար:
Գրքի էլեկտրոնային տարբերակն Անվճար է (հղումը՝ ներքևում):
Ուսումնական գիրքը հրատարակել է ռուսական Intelsib ընկերությունը՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի (НГУ) աջակցությամբ:
Այն առաջին գիրքն է, որ հաստատված է ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից՝ որպես ինտերնետ-մարքեթինգի ուսումնական ձեռնարկ ուսանողների համար:
Գիրքը պարունակում է ընկերության 10-ամյա փորձը ինտերնետ-մարքեթինգի, SEO-առաջխաղացման և վեբ-անալիտիկայի ոլորտներում: Ձեռնարկում ներկայացված են իրական բիզնես-քեյսեր, որոնք առանձնացվել են ավելի քան 2300 ընկերությունների ինտերնետ-առաջխաղացման նախագծերից:
Գիրքը բաղկացած է հետևյալ մասերից՝
1. Маркетинг и интернет-маркетинг
2. Веб-аналитика и юзабилити
3. Рекламные каналы
4. Комплексное продвижение
Ու՞մ համար է նախատեսված գիրքը.
Բուհերի ուսանողների համար, ինչպես նաև ընկերությունների սեփականատերերի, մարքեթինգի բաժնի ղեկավարների, մարքեթոլոգների և ինտերնետ-առաջխաղացման նախագծեր իրականացնող մասնագետների համար:
Գրքի PDF տարբերակն Անվճար է: