Internet Advertising

Ինտերնետ-գովազդ
Internet advertising

Ձեր կազմակերպության ապրանքների, ծառայությունների, բրենդի, կայքի առաջխաղացում տարաբնույթ ինտերնետ հարթակներում՝ կայքերում, սոց. ցանցերում, որոնողական համակարգերում:

Այժմ Ինտերնետային գովազդը հանդիսանում է գովազդի ամենաարդյունավետ տեսակներից մեկը, քանի որ թույլ է տալիս համեմատաբար ոչ մեծ գովազդային բյուջեով ապահովել թիրախային մեծ աուդիտորիա:

Առաջարկում ենք ինտերնետ-գովազդի հետևյալ տեսակները.

  • Կոնտեքստային գովազդ Google Adwords
  • Ռեմարքեթինգ (Remarketing by Google Adwords)
  • Բաններային գովազդ հայկական կայքերում
  • Գովազդ Facebook սոց. ցանցում
  • Վիդեոգովազդ Youtube.com-ում

Կոնտեքստային գովազդ (Contextual advertising)

Կոնտեքստային գովազդի դեպքում այցելուին ցուցադրվում է գովազդային հայտարարությունը՝

  • կայքերում՝ այն դեպքում, երբ գովազդի թեման համապատասխանում է կայքի (որում այցելուն գտնվում է) ընդհանուր թեմային, կոնտեքստին
  • որոնողական համակարգերում` Google, Yandex (որում այցելուն փնտրում է), այն դեպքերում, երբ գովազդի թեման համապատասխանում է որոնողական հարցման թեմային (կոնտեքստին)

Ռեմարքեթինգ (Remarketing by Google Adwords)

Ռեմարքեթինգը Google Adwords կոնտեքստային գովազդի հնարավորություն է:
Ռեմարքեթինգի դեպքում գովազդը ցուցադրվում է տարբեր կայքերում միայն այն այցելուներին, որոնք վերջին ամիսներին գոնե մեկ անգամ այցելել են մեր կայքը, սակայն չեն այցելել մեզ անհրաժեշտ գործողության էջը (օրինակ՝ գնում կատարելու կամ գնման հայտի էջը):
Կարելի է ասել, որ Ռեմարքեթինգի միջոցով մենք գովազդով «հետապնդում» ենք մեր առաջարկով հետաքրքրված այցելուներին:
Ռեմարկետինգի նպատակն է՝ դեպի կայք հետ բերել պոտենցիալ հաճախորդներին:

Բաններային գովազդ հայկական կայքերում

Բաններային գովազդը ցուցադրվում է գովազդային հարթակներ ունեցող կայքերում՝ հիմնականում անիմացիոն բանների տեսքով:
«Դիմարկը» համագործակցում է հայկական լրատվական, տեղեկատվական մի շարք կայքերի հետ և առաջարկում է բաններային գովազդ նշված կայքերում, որոնք ունեն մշտապես մեծաքանակ այցելություններ:
Բաններային գովազդի դեպքում գնի հաշվարկը կարող է կատարվել ինչպես ժամկետով (ամիսներով), այնպես էլ բանների ցուցադրությունների քանակով:

Գովազդ Facebook սոցիալական ցանցում

Այս դեպքում գովազդային հայտարարությունը տեղադրվում է Facebook սոցիալական ցանցում:
Facebook գովազդն առանձնանում է թիրախավորման մեծ հնարավորությամբ:
Գովազդը կարելի է թիրախավորել ըստ երկրի, տարիքի, սեռի, նախասիրությունների և այլ հայտանիշերի:
Facebook գովազդը պարունակում է պատկեր + վերնագիր + տեքստ:

Վիդեո գովազդ Youtube-ում

Առաջարկում ենք արդյունավետ վիդեո-գովազդային արշավներ Youtube.com` ամենապահանջված վիդեոպորտալում:

 

«Դիմարկի» թիմն ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը ստեղծելու համար արդյունավետ գովազդային արշավներ Google AdWords, Facebook and YouTube հարթակներում:

Ինտերնետ-գովազդի հայտ

Կապվեք մեզ հետ և սկսեք արդյունավետ ու չափելի գովազդարշավներ հենց այսօր:

Ինտերնետ-գովազդի հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք «Դիմարկ»:

Fields marked with an * are required