«Յանդեքսը» ընկերությունների համար մշակել է ինֆորմացիայի որոնման և մոնիտորինգի վճարովի ծառայություն: Նախագիծը ստացել է «Экстракт» (Էքստրակտ) անվանումը:
«Յանդեքս» թիմի կարծիքով՝ ծառայությունը օգտակար կլինի բանկային և մանրածախ առևտրի ոլորտների ընկերությունների վերլուծաբանների, ինչպես նաև հետազոտական և խորհրդատվական կազմակերպությունների աշխատակիցների համար:
Կոնկրետ որ կազմակերպությունների համար է նախատեսված «Экстракт»-ը, «Յանդեքսը» չի պարզաբանում: Հայտնի է, որ այս պահին ծառայության թեստավորումն իրականացվում է Ռուսաստանի ֆեդերացիայի Կենտրոնական բանկում:
« «Կազմակերպություններին հաճախ է պետք է լինում գտնել որոշակի տարածքում որևէ ոլորտին առնչվող ողջ տեղեկատվությունը: Օրինակ՝ խորհրդատվական ընկերությանը կարող է հետաքրքրել Ավստրալիայում չինական ընկերությունների ներդրումներին վերաբերող բոլոր հրապարակումները:» Պարզաբանում է «Յանդեքսի» տեխնիկական տնօրեն Սերգեյ Վավինովը (Сергей Вавинов): »
Առայժմ «Экстракт»-ը գտնվում է փակ-թեստավորման փուլում, բաժանորդագրության գինը չի հրապարակվում: «Յանդեքսը» պլանավորում է սակագները մշակել թեստավորման արդյունքների հիման վրա: Գինը, ինչպես սպասվում է, կախված է լինելու մոնիտորինգի ենթակա թեմաների քանակից, թարմացումների հաճախականությունից և այլ գործոններից: