Հացաբուլկեղենի խանութ ունեցող պատվիրատուն քեզ ասում է, որ ցանկանում է երկու ամսում դառնալ «Ուոլ սթրիթի» գայլ կամ Ջեֆ Բեզոս: Դու…
Ի՞նչ սկզբունքով ես ընտրում էջում ինֆորմացիոն հրապարակումներ կատարելու կոնտենտը:
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը նոր նամակ ունի: Գրողը քո նախկին համակուրսեցին է, ուղարկել է իր նկարն ու խնդրում է նշել քթի վիրահատության արժեքը:
45 տարբեր օգտատերեր նույն բովանդակությամբ նամակ են գրել ձեր էջին:
Ավելի շատ լայքեր հավաքելու համար դու….
Ի՞նչ ես անում դու, երբ SMM-պլանը պահանջում է զվարճալի հրապարակում տեղադրել էջում, իսկ դու տրամադրություն չունես:
Դու Facebook-ում գովազդ տեղադրում ես...
Ինչպե՞ս ես արձագանքում բացասական մեկնաբանություններին:
Նշված սոցցանցերից որո՞ւմ կարող ես օգտագործել ամենաքիչ սիմվոլները՝ տեքստային բովանդակություն տեղադրելիս:
Ինչպիսի՞ SMM-շիկ ես դու
Ողջույն սենսեյ!
Հրաշալի արդյունք ես ցույց տվել: Երևում է, որ SMM-ի աշխարհում սև գոտի ունես ու գիտես՝ երբ ինչ հրապարակել, ինչի համար և ինչպես:
Դու գործին շատ լուրջ ես վերաբերում, այնքան, որ նույնիսկ մեր զվարճալի թեստում չես ցանկացել որևէ «ավելորդ» տարբերակի վրա կենտրոնանալ: Մենք հիանում ենք քեզնով: Վստահ ենք, որ քեզ ոչինչ չի խանգարի անցնել այս հղումով ու ծանոթանալ ինտերնետ-մարքեթինգի վերաբերյալ մեր բլոգի մյուս հրապարակումներին:
Ողջույն, առեղծվածային օգտատեր
Դու կամ ոչինչ չգիտես ու չես լսել սոցմեդիա մարքեթինգի մասին կամ գիտես այնքան, որ քեզ ընդհանրապես չի հուզում այս քուիզի արդյունքը: Առաջին դեպքում մենք ուրախ ենք, քանի որ դու չես էլ աշխատում այս ոլորտում, երկրորդ դեպքում՝ ուրախ ենք, քանի որ դու քաջ ես:
Ի դեպ, երկու դեպքում էլ քեզ կարող է հետաքրքրել ինտերնետ-մարքեթինգի վերաբերյալ մեր բլոգը:
Ողջույն, սիրելի գործընկեր
Դու կարող էիր առավելագույն միավորներ հավաքել, բայց գերադասում ես հարցերին պատասխանել հումորով, «գերազանցիկ SMM-շիկները» հաստատ նախանձում են քեզ: Հետևի՛ր ոլորտի նորություններին, ավելի հաճախ կարդա ինտերնետ-մարքեթինգի վերաբերյալ մեր բլոգը ու շարունակիր մտածել առաջարկվող կաղապարներից դուրս:
Share your Results: