Այս նյութի ամենավերջում դուք անակնկալ ՈՒՆԵՔ:
«Ո՞վ եք եղել նախորդ կյանքում», «Ո՞ր կենդանուն եք նման», «Քանի՞ տարեկանում կամուսնանաք», «Ե՞րբ կմահանաք». մեր կյանքը նման թեստեր հանդիպելու, լրացնելու կամ անտեսելու անընդհատ պրոցես է դարձել:
Հարցերի հաջորդական շղթայով կազմված թեստերը ոչ միայն կարող են զվարճալի և ուսուցողական լինել, այլ նաև նպաստել վաճառքի աճին: Բայց՝ սկզբից:
Քանի՞ անգամ է պատահել, որ դուք գովազդ տեսնեք մետրոյում կամ, ասենք, բակի ծառի վրա և որոշեք, որ գնում եք ու գնում գովազդված ապրանքը: Շա՛տ քիչ: Սովորաբար դուք անցնում-գնում եք: Մարդկանց մեծ մասն այսօր գիտի, որ օրվա մեջ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր անգամ իրեն առաջարկելու են տարատեսակ ապրանքներ կամ ծառայություններ: Նման դեպքերում մարքեթինգային դասական քայլերով չես զարմացնի. նոր մոտեցումներ են պետք:
Քուիզներ. ի՞նչ են դրանք
Քուիզը կայքում առկա թեստ (հարցաշար), վիկտորինա է, որը ներգրավում է հաճախորդին խաղի մեջ: Իմա՞ստը: Հաճախորդը ներգրավվում է խաղի, փոքր «փորձության» մեջ, ինչից հետո դուք առաջարկում եք նրան տարբերակ, որը լուծում է իր խնդիրը, նպաստում հետաքրքրությունների բավարարմանը կամ պարզապես զվարճացնում:
Այլ կերպ ասած՝ ստեղծվում է հաղորդակցություն ձեր կոնտենտի շուրջ:
Իսկ մինչ այդ դուք լուծում եք ոչ միայն հաճախորդի խնդիրը, այլ նաև ձերը: Մեկ քուիզով կարելի է միանգամից 2 գլոբալ առաջադրանք կատարել.
- Ստանում եք կայքի դիտումների, այցելությունների աճ:
Հարցաշարի արդյունքները պետք է լինեն այնպիսին, որ օգտատերերն ինքնուրույն կիսվեն օրինակ սոցցանցերի իրենց էջերում՝ հասանելի դարձնելով ձեր ինֆորմացիան նաև իրենց ընկերներին, ովքեր, ամենայն հավանականությամբ, նույնպես փորձելու են: - Տեսնում եք ձեր թիրախային լսարանը:
Իսկ եթե ընդհանրապես ոչինչ չգիտեք պոտենցիալ գնորդների մասին, քուիզում ներառեք հարցեր, որոնք թույլ կտան թիրախային աուդիտորիայի մասին գոնե բազային ինֆորմացիա հավաքել:
Հաջող քուիզը թիրախավորում է: Արդյունքում՝ դուք ճանաչում եք ձեր լսարանին և ճիշտ եք սեգմենտավորում: Պոտենցիալ հաճախորդի մասին ունեցած ինֆորմացիան կարող է նպաստել կարիքների բացահայտմանն ու վաճառքին: Նման փորձառություն ունի Zennioptical օպտիկական ակնոցների խանութը: Եթե հավատանք խանութի բլոգում տեղադրված ինֆորմացիային, առաջին միլիոնի համար պարտական է պետք լինել հենց քուիզին, որը հետաքրքրել է 200,000 օգտատիրոջ: 9 հարցից կազմված քուիզը օգնում էր ակնոցի ճիշտ շրջանակ ընտրել, իսկ այդ հարցաշարի վերջում կայքի համապատասխան բաժնի հասցեն էր:
Քուիզները կոնտենտ մարքեթինգի իրականացման նոր և հաջող գործիքներ են, հաճախորդին պետք է ձեզ հետ հետաքրքիր լինի: Թույլ մի տվեք, որ օգտատերը հոգնի: Որպես այդպիսին, կարելի է քուիզների 3 հիմնական տեսակ առանձնացնել՝
- Զվարճացնող
- Ինֆորմացնող
- Վաճառող
Բոլոր դեպքում էլ դուք ունենալու եք կայքում դիտումների աճ, ինչն էլ տրամաբանորեն բերում է բիզնեսի հանդեպ հետաքրքրության աճի:
Քուիզների առավելությունները՝
- Տարածվում են կոմունիկացիոն տարբեր ուղիներով՝ սոցցանց, ընկերության կայք, լրատվական կայք, բլոգ
- Ապահովվում է բարձր ներգրավվածություն
- Ճանաչում եք լսարանին
- Ճանաչվում լսարանի կողմից
Չնայած առավելություններին՝ քուիզն ունի նաև «օգտագործման նրբություններ», օրինակ՝ չափից շատ կիրառելու դեպքում կարող եք ձանձրացնել ձեր լսարանին:
Մեր խոստացած անակնկալը՝ Քուիզ SMM-շիկների համար
Իսկ ինչպիսի՞ SMM-շիկ ես դու:
Հացաբուլկեղենի խանութ ունեցող պատվիրատուն քեզ ասում է, որ ցանկանում է երկու ամսում դառնալ «Ուոլ սթրիթի» գայլ կամ Ջեֆ Բեզոս: Դու…
Ի՞նչ սկզբունքով ես ընտրում էջում ինֆորմացիոն հրապարակումներ կատարելու կոնտենտը:
Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը նոր նամակ ունի: Գրողը քո նախկին համակուրսեցին է, ուղարկել է իր նկարն ու խնդրում է նշել քթի վիրահատության արժեքը:
45 տարբեր օգտատերեր նույն բովանդակությամբ նամակ են գրել ձեր էջին:
Ավելի շատ լայքեր հավաքելու համար դու….
Ի՞նչ ես անում դու, երբ SMM-պլանը պահանջում է զվարճալի հրապարակում տեղադրել էջում, իսկ դու տրամադրություն չունես:
Դու Facebook-ում գովազդ տեղադրում ես...
Ինչպե՞ս ես արձագանքում բացասական մեկնաբանություններին:
Նշված սոցցանցերից որո՞ւմ կարող ես օգտագործել ամենաքիչ սիմվոլները՝ տեքստային բովանդակություն տեղադրելիս:
Share your Results: