Կոնտենտ մարքեթինգի պահանջարկը գնալով աճում է digital տիրույթում և ոլորտի մասին սկսում են շրջանառվել միֆեր: Միֆեր, որ խանգարում են մասնագետներին և խճճում ընկերություններին: Այս հոդվածում մենք կփորձենք բացահայտել դրանցից մի քանիսը:
№1. Կոնտենտ մարքեթինգը թրենդ է, որ շուտով կմեռնի
Կոնտենտ մարքեթինգն իրոք թրենդ է, բայց հույս չունենաք, թե շուտով կմեռնի: Մի շարք գործոններ այն դարձնում են ոչ միայն նորաձև, այլ նաև պրակտիկ ու հարմար՝ «բոլոր սեզոնների համար»: Այն հիմնված է ընթերցողի տեղեկատվական կարիքների բավարարման վրա: Որոնողական համակարգերն աշխատում են օգտատերերի համար անհրաժեշտ ու ակտուալ ինֆորմացիա գտնելու ուղղությամբ ու կանգ առնում այնտեղ, որտեղ արդեն հասցրել են կոնտենտը դարձնել որակյալ և բովանդակային: Այսպիսով՝ կոնտենտ մարքեթինգը ոչ թե թրենդ է, այլ՝ կլասիկա: Համարյա Chanel-ի պես:
№2. Կոնտենտ ստեղծել կարող է յուրաքանչյուրն, ով գիտի գրել
Յուրաքանչյուրն, ով գրել գիտի, իրոք կարող է ստեղծել կոնտենտ, այստեղ այլ հարց կա՝ իսկ ինչպիսի՞ն կլինի այդ կոնտենտը և որքանո՞վ կհամապատասխանի ձեր բիզնեսին և բրենդին:
Կոնտենտ մարքեթինգն արդյունավետ է, եթե ձեր կոնտենտը երաշխավորում է որակյալ ինֆորմացիա, լուծում է լսարանին տեղեկացնելու և հուզող խնդիրներին սպառիչ պատասխանելու հարցը:
Փնտրեք մեկին, ով կգրի տեքստ մարդկանց համար, ոչ թե՝ պարզապես կայքի, ոչ թե՝ պարզապես կգրի: Ի վերջո, տեքստից երևում է՝ այն սիրո, թե թարգմանության արդյունք է:
№3. Կոնտենտ մարքեթինգը էժան տարբերակ է
Կոնտենտ մարքեթինգն իրոք ի զորու է որոշակի ներդրման դիմաց ապահովել ճանաչելիության բարձրացում կամ նույնիսկ վաճառքի աճ: Բայց սա չի նշանակում, որ այն էժան կամ պահեստային տարբերակ է: Կոնտենտ մարքեթինգի միջոցով հաջողության տարբերակներ թիրախավորելուց առաջ՝ նախ պետք է ներդրում անել որակյալ կոնտենտի ստեղծման և դրա տարածման համար: Անհրաժեշտ է ավելացնել կայքի տեխնիկական պատրաստվածությունը, բարձրացնել ֆունկցիոնալությունը և հոգալ կոնտենտի ապահովության մասին:
Կոնտենտ մարքեթինգը նման է հուսալի բանկում ավանդ ունենալուն. ամեն նոր ներդրումն ավելացնում է ձեր շահը:
№4. Կոնտենտ մարքեթինգը SMM-ի պես մի բան է
Սոցցանցային ակտիվություն և սոցմեդիա մարքեթինգ՝ առա՞նց կոնտենտի: Անհնար բան է: Մյուս կողմից էլ՝ կոնտենտ մարքեթինգի իրականացում առանց սոցցանցերում ակտիվության, նույնպես անհնար է: Իսկ եթե նույնիսկ հնարավոր է, ապա արդյունավետ չէ: Առհասարակ, ինտերնետ մարքեթինգում SMM-ն էլ, կոնտենտ մարքեթինգն էլ կարևոր նշանակություն ունեն: Սակայն, անհրաժեշտ է տարբերակել՝ կոնտենտ մարքեթինգը թիրախային ավելի լայն շրջանակ է ընդգրկում՝ կայք, բլոգ և տեքստային ցանկացած բովանդակություն, իսկ SMM-ը կարելի է համարել կոնտենտ մարքեթինգի իրականացման ուղղություններից մեկը: Կարևոր ուղղություններից մեկը:
Օրինակ՝ Շեքսպիտի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը բազմիցս էկրանավորվել է, բեմադրվել թատրոններում, հեռուստատեսային շոուներում: Այս ամենը ստեղծված է նույն «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի հիման վրա, բայց ադապտացված՝ ինֆորմացիոն տարբեր ալիքների պահանջներին համապատասխան:
Կոնտենտն այն է, ինչ հրապարակվում է, ալիքը՝ ինչպես են հրապարակում, որտեղ: Այս օրինակում կոնտենտը «Ռոմեո և Ջուլիետ» պիեսն է, ինֆորմացիոն ալիքը՝ պիեսի ներկայացման տարբերակները:
№5 Կոնտենտ մարքեթինգը նույն SEO-ն է
Ֆիքսենք՝ կա SEO սպիտակ և SEO- սև. առաջինը կարող է օգնել կոնտենտին առաջ գնալ, իսկ երկրորդը փորձել մանիպուլացնել Google-ին և մեկ քայլ առաջ, երեք քայլ ետ գնալ:
Մեծ հաշվով SEO-ն կոնտենտ մարքեթինգի տարրերից մեկն է՝ (նկատի ունենք՝ «SEO- սպիտակը»):
№6.Կոնտենտ մարքեթինգի արդյունավետության չափման միավորը վաճառքն է
Այո, վաճառքը բիզնեսի հաջողության գլխավոր ցուցիչներից է: Բայց, երբ կոնտենտ մարքեթոլոգը սկսում է իր վրա վերցնել վաճառքներ անելու պատասխանատվությունը, նա դառնում է ինտերնետ մարքեթոլոգ: Կոնտենտ մարքեթինգն ապահովում է ներգրավվածություն, «թեմայի մեջ» է պահում պոտենցիալ հաճախորդին: Չնայած դրան՝ մի շտապեք կոնտենտի ուսերից վերցնել վաճառքի ողջ բեռը, ի վերջո՝ տեքստը կարող է (և օգնում է) ավելացնել վաճառքները:
№7. Կոնտենտ մարքեթինգը գովազդային արշավ է
Այս միֆի հիմքում այն է, թե կոնտենտ մարքեթինգը ոչ թե մշտական կիրառման համար է, այլ՝ հատուկ առիթների: Ո՛չ, իր արժեքով գուցե այն իրոք Haut Couture է, բայց կիրառման առումով դասական Prêt-à-porter է՝ բոլոր դեպքերի համար: Եթե մտածում եք, թե կոնտենտ մարքեթինգով զբաղվողին կարելի է դիմել տարին երկու անգամ՝ Facebook-ում մրցույթ կազմակերպելու կամ կայքում նյութ թարմացնելու համար, ապա կրկին՝ ո՛չ:
Կոնտենտ մարքեթինգն անընդհատ պրոցես է: Եթե ընդունում ենք, որ կոնտենտ մարքեթինգը պոտենցիալ հաճախորդի տեղեկատվական պահանջների համար է, ապա նաև պետք է ընդունենք՝ ոչ մի պոտենցիալ հաճախորդի մոտ ինֆորմացիայի պահանջը տարին երկու անգամ չի առաջանում: Ի դեպ, ինֆորմացիայինը ոչ թե պահանջ է, այլ՝ «քաղց»:
№8. Կոնտենտ մարքեթինգում վաճառքն ավելացնողը կոնտենտ մենեջերն է
Կոնտենտն, այո, արդյունավետ է և, այո՛, կարևոր է, թե ինչպես է այն ներկայացվում, բայց հիշեք ձեր սիրելի ֆուտբոլային թիմի լավագույն խաղը: Դաշտում միայն հարձակվողնե՞րն էին:
Կոնտենտ մարքեթինգը լավ կազմակերպված «գրոհ է», որտեղ կարևոր են ինֆորմացիայի բնույթը, ակտուալությունը, որակը, բրենդը, որի անունից տարածվում է այդ ինֆորմացիան, դիզայնը, նյութի և իրականության համապատասխանելիությունը և այլն: Արդյունավետության և վաճառքի ծավալի ավելացումը «թիմային» խաղ է և բնականաբար կախված է ոչ միայն կոնտենտ մենեջերից:
№9. Եթե կոնտենտը լավն է և այն տարածվում է, ապա մարդիկ կայցելեն կայք ու կգնեն պրոդուկտը
Մարքեթոլոգներին ցավ չպատճառելու համար եկեք ձևակերպենք այսպես՝ «եթե կոնտենտը լավն է և այն առաջխաղացվում է, ապա որոշ մարդիկ հնարավոր է այցելեն կայք, նրանցից ոմանք՝ հետաքրքրվեն պրոդուկտով»:
Որպեսզի մարդիկ սիստեմատիկ կերպով օգտվեն ձեր պրոդուկտից, պետք է ոչ միայն սիստեմատիկ կերպով խոսել այդ մասին, այլ նաև հասկանալ՝ ինչ պահանջներ ունեն նրանք, ինչքան են պատրաստ վճարել, որքանով է ձեր պրոդուկտը հարմար և համապատասխանում է արդյոք նրանց պահանջներին: Այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ կոնտենտ ռազմավարության մասին մեր հոդվածում:
Իսկ վերջում կրկին հիշեցնում ենք «թիմային խաղի» մասին համեմատությունն ու մատնանշում՝ դուք արդեն գիտեք թիմի ավագին՝ կոնտենտ մարքեթինգ:
Ու, կարծում ենք, գիտեք, թե ում կարելի է դիմել, եթե հանկարծ ու որոշեք մեկ քայլ առաջ ընկնել ու ասել՝ եկել է կոնտենտը թարմացնելու ժամանակը: