Կայքի որոնողական առաջխաղացման ո՞ր ամենալավ խորհուրդն եք ստացել երբևիցէ: Այս հարցը բարձրացվել էր հարցերի ու պատասխանների Quora օնլայն հարթակում, որտեղ քննարկմանը միացել էին արևմտյան հայտնի փորձագետներ: Ներկայացնում ենք նրանց պատասխանները.
Ձեռքբերե՛ք վստահություն
Matt MacGee
SearchEngineLand-ի գլխավոր խմբագիր
Աշխատանքում կենտրոնացեք վստահության վրա՝ ամեն ինչում, ինչ որ դուք անում եք օնլայն և օֆլայն: Արդյունքում ձեր կայքի բնական տրաֆիկը կաճի ու կաճի: Ձեզ կարիք չի լինի անհանգստանալ որոնման ալգորիթմների փոփոխություններից: Ձեր կայքով մշտապես կանցնի որոնման ռոբոտը, իսկ կայքի բովանդակությունը կընդգրկվի որոնման ինդեքսում առավել արագ, ինչպես նաև կայքն ավելի բարձր կդասակարգվի մրցակցային հարցումների դեպքում:
Ստեղծե՛ք վիրուսայնություն
Rand Fishkin
Moz-ի հիմնադիր
Ստեղծեք կայք, ծառայություն, պրոդուկտ, որի մոտ կլինի բնական, վիրուսային հետադարձ կապ՝ հասանելի որոնման համակարգերին: Այդ դեպքում, հիմնական բաղադրիչները դառնում են բովանդակությունը (կոնտենտը) և մասշտաբացվող բիզնես-մոդելը:
Թեստավորե՛ք
Ryan Stewart
Webris-ի հիմնադիր
Որոնողական առաջխաղացման (SEO) հաջողության համար չկա միանշանակ սցենար: Հակառակ դեպքում մենք բոլորս հարուստ կլինեինք: Հիանալի է, որ այս ոլորտը դինամիկ է և աշխատանքը այստեղ իսկապես բարդ է: Անհրաժեշտ է մշտապես փորձարկումներ կատարել և արդյունքները չափագրել:
Պատասխանե՛ք հարցերին
Adam Heitzman
HigherVisibility-ի հիմնադիր
Եթե դուք ցանկանում եք կայքն առաջմղել որոշակի հարցման դեպքում, ապա համոզվեք, որ կայքում առկա է այդ հարցի պատասխանը պարունակող էջ: Ես սիրում եմ օգտագործել մեթոդ, որտեղ անհրաժեշտ է կատարել քայլ հետ և մտածել՝ եթե ես որոնեի այսինչ բառով/արտահայտությամբ, ինչպիսի՞ պատասխաններ կստանամ: Ինչպե՞ս է անհրաժեշտ կայքում ամեն ինչ կառուցել, որպեսզի այցելուն պատճառ չունենա այն լքելու:
Ասա՛ դա
Ban Holland
MWI-ի մարքեթոլոգ
Արդեն բազմաթիվ պլատֆորմներ գործում են ձայնային որոնմամբ: Կայքի հայտնվելը որոնման արդյունքի պատասխանների բլոկում՝ ամենաբարձր հորիզոնականում, պետք է նպատակ լինի: Վերակառուցեք էջի կառուցվածքը, որպեսզի ունենաք բարձր դիրքեր որոնման արդյունքներում: Հասնելով որոնման արդյունքի 1-ին էջ, կարող եք լինել պատասխանների բլոկում՝ «զրոյական» դիրքում, եթե նույնիսկ ձեր կայքն առաջին տեղում չէ:
Հասկացե՛ք հաճախորդին
Aleyda Solis
Orainti-ի հիմնադիր
Ձեզ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին՝ «Ի՞նչ վարքագիծ ունի Ձեր թիրախային աուդիտորիան շուկայում», «Ինչու՞, ե՞րբ, ինչպե՞ս և որտեղի՞ց են նրանք փնտրում», «Ինչպե՞ս են Ձեր մրցակիցները հիմա պատասխանում այդ հարցերին»: Դրանից հետո դուք կգտնեք շփման օպտիմալ ուղին այն աուդիտորիայի հետ, որոնք որոնման արդյունքից այցելել են ձեր կայք: Նաև հստակ կհասկանաք, թե ինչ բովանդակություն և հղումներ են անհրաժեշտ, ինչն է անհրաժեշտ օպտիմիզացնել և գովազդել, որպեսզի որոնման արդյունքներում համապատասխան հարցումների դեպքում բարելավվի ձեր կայքի տեսանելիությունը:
Հասկացե՛ք մարդկանց
Wil Reynolds
Seer Interactive-ի հիմնադիր
Ծախսեք առնվազն այնքան ժամանակ մարդկանց հասկանալու համար, որքան ծախսում եք Google-ին հասկանալու համար: Հասկացեք ինչու՞ են մարդիկ գնում կատարում, ինչու՞ են վստահում, ի՞նչ ազդեցություն ունի բրենդինգը գնման վրա, չէ որ, ի վերջո որոնման համակարգերը չեն գնում կատարում, այլ դա կատարում են մարդիկ:
Իմաստուն ձևով ընտրե՛ք բանալի բառերը
Andy Beal
Marketing Pilgrim-ի SEM-խորհրդատու
Ավելի շատ ժամանակ տրամադրեք հիմնական հարցումների, բանալի բառերի հետազոտման համար, որոնք օգտագործում են ձեր պոտենցիալ հաճախորդները որոնում կատարելիս: Արտահայտությունները, տերմինները, որոնք օգտագործվում են ձեր ոլորտում, կարող են չհամընկնել այն բառերի հետ, որոնք օգտագործում են մարդիկ՝ որոնում կատարելիս:
Հրապարակե՛ք գերազանց բովանդակություն
Jayson Demers
AudienceBloom-ի CEO
Ստեղծեք իսկապես պահանջված բովանդակություն, մնացածն ինքն իրեն կստացվի: Ձեր կոնտենտ-ստրատեգիան դա SEO-ստրատեգիայի էությունն է, քանի որ դա կխթանի ձեր SMM-արշավները, որոնք էլ էապես կարագացնեն կոնտենտի տարածումը: Արդյունքում կվաստակեք նաև հետադարձ հղումներ:
Դարձե՛ք փորձագետ
John Rampton
Թվային-մարքեթինգի փորձագետ
Ինչ ոլորտում որ աշխատեք, պետք է լինեք փորձագետ (էքսպերտ): Հետո գնացեք և օգնեք ուրիշներին՝ ցուցադրելով ձեր փորձագետ լինելը: Ինչքանով որ բարձրակարգ փորձագետ լինեք և օգտակար բովանդակություն ստեղծեք, այնքան շատ ավելի լավ կլինի ձեր բրենդի համար և հետևաբար՝ օնլայն-առաջխաղացման համար: Եվ դա կսկսի ինքն իրեն զարգանալ, քանի որ դուք կդառնաք այն անձը, ում հրավիրում են ոլորտային միջոցառումներին, հարցազրույցներին կամ մեկնաբանություններ տալ հոդվածների համար:
Հիմնական խորհուրդներն են.
Որոնողական առաջխաղացման համար՝
ձեռքբերեք վստահություն, ստեղծեք «վիրուսայնություն», մշտապես փորձարկումներ արեք, պատասխանեք այցելուների հարցերին, ձգտեք որոնման արդյունքի «զրոյական» դիրքերին, հասկացեք ձեր հաճախորդներին, հրապարակեք գերազանց բովանդակություն, դարձեք փորձագետ ձեր ոլորտում: